Հետ դեպի նորությունները

ՇԵՆԱՎԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Օգոստոսի 10-ին ականատես եղա, թե ինչ է անում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի աշակերտների համար ՝ այցելով Լոռու լեռներում գտնվող Շենավանի միջնակարգ դպրոցը: Խթանելով որակյալ կրթությունը Հայաստանի համայնքներում՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է համալսարանի շրջանավարտներին կամ արդեն իսկ կայացած մասնագետներին, վերապատրաստում նրանց և գործուղում համայնք՝ որպես Ուսուցիչ-առաջնորդներ։

Ռուբիկ Ստեփանյան

Ինֆորմատիկայի ուսուցիչ · Դասավանդի՛ր, Հայաստան

Շենավան կատարած այցի ընթացքում ես կարողացա այցելել դպրոց և շփվել Ուսուցիչ-առաջնորդ Ռուբիկ Ստեփանյանի հետ, ով ինֆորմատիկայի ուսուցիչ է: Ես շրջեցի դասասենյակներով, ինչպես նաև հանդիպեցի որոշ աշակերտների և այլ ուսուցիչների, ովքեր, չնայած ամառային արձակուրդներին, եկել էին ինձ հետ շփվելու: Շատ տպավորված էի աշակերտների ձեռքբերումներով, որոնցից մեկը աշակերտների կողմից իրականացվող նորարարական ծրագրի իրականացման համար դրամաշնորհ ստանալն էր: Օգտագործելով այդ գումարը՝ երեխաները կարողացան ֆինանսավորել իրենց դպրոցի ՏՏ սենյակը: Շնորհանդեսի ընթացքում նրանք պատմեցին իրենց ապագա ծրագրերի մասին, այդ թվում ՝ մարզական վարժարան կառուցելու և 1988-ի երկրաշարժից խիստ վնասված դահլիճը բարելավելու անհրաժեշտության մասին:

Նրանց ներկայացումից հետո ես շփվեցի իններորդ դասարանցիների հետ և շատ տպավորված էի՝ հասկանալով նրանց արժեհամակարգն ու որակյալ կրթություն ստանալու ձգտումը։ Ես զգում էի, որ կարող էի լինել Շենավանի աշակերտներից մեկը։ Շատ տխուր էի Շենավանից հեռանալիս, բայց գնացի ՝ վստահ լինելով, որ այս ծրագիրը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ երեխաների կրթական լուսավոր ապագային ուղղված գործունեությունը ծառայում է կարևոր նպատակի՝ ներդրումներ կատարելով այդ երեխաների մեջ:

Հաջորդ տարվա ընթացքում ցանկանում եմ իրազեկել մարդկանց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կատարած աշխատանքի մասին և գումար հայթայթել, որպեսզի օգնեմ այս հրաշալի հաստատությանը: Հուսով եմ, որ կկարողանամ բավականաչափ գումար հավաքել աշակերտների չորս ցանկությունները ֆինանսավորելու համար ՝ նոր վարժարան, փողոցային խոտածածկ տարածք, դահլիճի նոր բեմ և հայերեն թարգմանված «Հարի Փոթեր»-ի շարքի բոլոր գրքերը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կհնչեին Հարիի կախարդանքները հայերենով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին և շնորհավորել կատարված լավ աշխատանքի համար:

Լեոննա Թորոսյան

Հեղինակ · Դասավանդի՛ր, Հայաստան