«Դասավանդի́ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործունեության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորը։ Նմանատիպը չունեցող այս հարթակը «Դասավանդի́ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպաններին և երկրորդ տարվա Օւսուցիչ-առաջնորդներին հնարավորություն է տալիս մշակել և իրականացնել կրթական ոլորտի իրենց բեկումնային գաղափարները՝ ստանալով համապատասխան ֆինանսավորում և աջակցություն: «Կայծ»-ը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ Նախնական, Նախատիպային և Մեկնարկային, որոնցից յուրաքանչյուրը նպատակ ունի կյանքի կոչելու շրջանավարտների նորարարական լուծումները:
“Օւրախ ենք արձանագրել, որ թե՝ Նախատիպային և թե՝ Մեկնարկային փուլերում ունեցանք հաղթողներ։ Դրանք են ուսուցիչների համար նախատեսված «Նոր Դաս» հավելվածը և «ԴՈՒ ԸԼ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը։