Հետ դեպի նորությունները

ԳՐՔԱՇԱՏ ՏՈՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Մարտի 22-ին Դրախտիկ, Ջիլ և Շողակաթ համայնքների դպրոցներում գրքաշատ տոն էր, որը երեխաներին էր պարգևել Books for Hope կազմակերպության «1 School library per month» նախաձեռնությունը։

3

Համայնքներ

Տարածաշրջանի համայնքներ

2023

Սկսել է

Համագործակցությունը սկսվել է 2023 թվականին

1

Գրադարան / Ամիս

Ռրացված գրադարաններ ամեն ամիս

Նախաձեռնության շրջանակներում տասնյակ դպրոցների գրադարաններ արդեն իսկ համալրվել են մեծաքանակ գրքերով, իսկ 2023 թվականի Հունվար ամսից նախագիծն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցության միջոցով։

Այսպիսով, «Books for hope» կազմակերպության հիմնադիր Թալինի հետ միասին այցելեցինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Շողակաթ համայնքներ, որտեղ նաև աշխատում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդները։ Թալինը հատուկ էր եկել Հայաստան, որպեսզի այս անգամ անձամբ հանձնի այդքան սպասված գրքերն իրենց հասցեատերերին։

«[Books for hope](https://www.facebook.com/ambooks4hope/)» կազմակերպության նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքների դպրոցներին ապահովել գրքերով, որոնք կհամալրեն դպրոցների գրադարանները։ Մենք ցանկանում ենք, որ դպրոցական գրքերից զատ աշակերտները հնարավորություն ունենան ծանոթանալու գեղարվեստական և համաշխարհային գրականությանը։ Նախաձեռնության շրջանակներում համագործակցում ենք [Oxford Armenia Foundation](https://www.facebook.com/OxArmFdn) կազմակերպության հետ,որի հետ իրականացրած դրամահավաքի շնորհիվ էլ կյանքի ենք կոչում մեր գաղափարը։ Մեր գործընկերն է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում է այն դպրոցը, որտեղ ուղևորվում են մեր գրքերը։ Այս համագործակցության հիասքանչ ընթացքն ապահովում են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»- ի Ուսուցիչ-առաջնորդները։ Լիահույս եմ, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ մեր համայնքները մատակարարելով այդքան անհրաժեշտ գրքերով։

Թալին

Հատկանշական է այն փաստը, որ գրքերի մեծամասնության ընտրությունն իրականացվել էր դպրոցների աշակերտների կողմից՝ ըստ իրենց նախասիրությունների։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու փայլող աչքերով ընդունեցին մեզ։ Կային նաև գրքեր, որոնք նախապես ընտրվել էին ուսուցիչների կողմից՝ ավելի ցածր դասարանների աշակերտների նախասիրություններին և հետաքրքրություններին համապատասխան։

Մեր Օւղղությունը Գեղարքունիքի Դպրոցներում

  1. ԴրախտիկՄեր առաջին կանգառը Դրախտիկ գյուղի դպրոցն էր, որտեղ մեզ արդեն սպասում էին դպրոցի մի յուրօրինակ սենյակում, որը կոչվում է «Գրադարակ»։
  2. ՋիլՋիլի դպրոցում ևս ներկա գտնվեցինք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդի վարած կենսաբանության դասին։
  3. ՇողակաթՎերջին կանգառը կապուտակ Սևանի ափից մի քանի մետր հեռավորության վրա բազմած Շողակաթն էր։

Այցելած Դպրոցները

Դրախտիկի գյուղի դպրոց
Մեր առաջին կանգառը Դրախտիկ գյուղի դպրոցն էր, որտեղ մեզ արդեն սպասում էին դպրոցի մի յուրօրինակ սենյակում, որը կոչվում է «Գրադարակ»։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Շրջանավարտ-դեսպաններից մեկի կողմից ստեղծված «Գրադարակ» նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դժվար հասանելի գյուղական համայնքների դպրոցներում կառուցվում են ժամանակակից գրադարաններ։
Ջիլի գյուղի դպրոց
Մեր երկրորդ կանգառը Ջիլ գյուղի դպրոցն էր։ Մեզ դիմավորեցին տարբեր տարիքային խմբերի աշակերտներ, սակայն բոլորի աչքերում միևնույն ոգևորությունն էր, երբ տոպրակներից հանում էին գրքերն ու դասավորում սեղանին։ Ջիլի դպրոցում ևս ներկա գտնվեցինք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդի վարած կենսաբանության դասին և կրկին դրական լիցքերով ուղևորվեցինք դեպի վերջին համայնք։
Շողակաթի դպրոց
Վերջին կանգառը կապուտակ Սևանի ափից մի քանի մետր հեռավորության վրա բազմած Շողակաթն էր։ Շողակաթի դպրոցի ավագ դասարանի աշակերտներն անհամբերությամբ էին սպասում մեր այցելությանը՝ հատկապես գրքերին։ Նրանց հետ զրուցեցինք իրենց սիրելի հեղինակների, նախընտրելի գրականության, դպրոցական կյանքի և շատ այլ թեմաների շուրջ։

Շողակաթի դպրոցի ավագ դասարանի աշակերտներն անհամբերությամբ էին սպասում մեր այցելությանը՝ հատկապես գրքերին։ Նրանց հետ զրուցեցինք իրենց սիրելի հեղինակների, նախընտրելի գրականության, դպրոցական կյանքի և շատ այլ թեմաների շուրջ։

Շողակաթի դպրոցի աշակերտներԳեղարքունիքի մարզի դպրոցներ

Նմանօրինակ կարևոր նախաձեռնությունը հիմնարար դեր է խաղում ոչ միայն դպրոցների ներկա, այլև ապագա սերունդների կյանքում։ Այն խթանում է աշակերտների սերը դեպի ընթերցանություն՝ նրանց տալով ինքնակրթվելու ու զարգանալու հնարավորություններ։

Այս գեղեցիկ Համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու, որպեսզի Books for hope կազմակերպությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ ամեն ամիս գրքեր նվիրաբերի Հայաստանի ամենատարբեր համայնքների դպրոցներին՝ հարստացնելով նրանց գրադարանները և նոր ու զարմանահրաշ դռներ բացելով աշակերտների առջև


ՄԱՅՐԵՆԻՔԻ ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Կարդալ առաջնության մասին