Գաղտնիության քաղաքականություն
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կարևորում է տեղեկատվության գաղտնիության Ձեր իրավունքը և ձեռնարկում է բոլոր միջոցները՝ պաշտպանելու այն սույն քաղաքականությանը համապատասխան։
Աղբյուրում նշված GDPR-ի ուժի մեջ մտնելու ամսաթիվ: 2018 թվականի դեկտեմբերի 25
Ձեր իրավունքները և շահերը
Մենք պարտավորվում ենք հարգել Ձեր գաղտնիության իրավունքը։ Դա հաշվի առնելով՝ կարևոր է, որ Մենք Ձեզ ներկայացնենք Ձեր որոշակի իրավունքներ, որոնք հասանելի են Ձեզ Մեզ տրամադրած տեղեկատվության պահպանության համար։
Հասանելիության իրավունք. Ձեր իրավունքը լինեն տեղեկացված Ձեր տեղեկատվության մասին և հայցել հասանելիություն Ձեր տեղեկատվությանը։
Ուղղման իրավունք. Ձեր իրավունքը պահանջել, որպեսզի մենք ուղղենք կամ թարմացնենք Ձեր տեղեկատվությունը, եթե այն ոչ հստակ կամ ոչ ամբողջական է։
Հեռացնելու պահանջի իրավունք. Ձեր իրավունքը պահանջել, որպեսզի մենք հեռացնենք Ձեր տեղեկատվությունը։
Սահմանափակման իրավունք. Ձեր իրավունքը պահանջել, որպեսզի մենք ժամանակավորապես կամ ընդմիշտ դադարեցնենք Ձեր ամբողջական կամ մասնակի տեղեկատվության մշակումը։
Առարկման իրավունք. Ձեր իրավունքը առարկել, որպեսզի Ձեր տեղեկատվությունը մշակվի ուղղակի մարքեթինգի նպատակներով։
Տվյալների փոխանցման իրավունք. Ձեր իրավունքը հայցել Ձեր տեղեկատվության պատճենը էլեկտրոնային եղանակով և Ձեր իրավունքը փոխանցել այդ տեղեկատվությունը այլ վայրում օգտագործելու համար։
Ինքնաշխատ կայացված որոշումներին չենթարկվելու իրավունք. Ձեր իրավունքը չենթարկվել միայն ինքնաշխատ եղանակով կայացված որոշումներին, ներառյալ պրոֆիլավորումը, որտեղ որոշումը կարող է ունենալ իրավական ազդեցություն Ձեր վրա կամ թողնել նմանատիպ էական ազդեցություն։
Եթե Դուք ցանկանում եք իրացնել դրանցից որևէ մեկը, խնդրում ենք Ձեր հարցման մեջ նշել (ա) որ տեղեկատվությունն է վերաբերվում Ձեզ և (բ) վերոթվարկված իրավունքներից որոնք եք Դուք ցանկանում իրացնել։
Ի՞նչ տեղեկատվություն ենք մենք հավաքում
Երբ Դուք կատարում եք նվիրաբերություն «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին Մեր կայքի միջոցով կամ ոչ առցանց կարգով, կատարվում է Ձեր անվան, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, բնակության կամ գրանցման վայրի և նմանատիպ այլ տվյալների հարցում։
Մենք նաև հարցնում ենք Ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն, երբ Դուք գրանցվում եք՝ ստանալու մեր ազդագրերը։
Երրորդ կողմ հանդիսացող հարթակներում կարող է կատարվել այնպիսի տվյալների հարցում, ինչպիսին Ձեր բանկային կամ այլ քարտի համարն է։ Նման տեղեկատվությունը Մեզ մնում է անհայտ, և դրա գաղտնիությունը կանոնակարգվում է երրորդ կողմ հանդիսացող հարթակի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ։
Մեր ինտերնետային կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր կայքից օգտվելուն հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների՝ քուքիների միջոցով։ Մենք կարող ենք նաև ավտոմատացված եղանակով ստանալ տվյալներ Ձեր բջջային հեռախոսի և ինտերնետային կապի կամ իրական ժամանակում Ձեր սարքի գտնվելու վայրի մասին, ինչպես նաև հաշվառել մեր կայքի այցելուների IP հասցեները։
Մեր կողմից հավաքված որոշ տվյալներ անհատապես ճանաչելի են, ինչպես օրինակ՝ Ձեր անունը և հեռախոսահամարը։ Այդուհանդերձ, որոշ տվյալներ կարող են կուտակվել համահավաք ձևով՝ ելնելով կայքի որակական և ֆունկցիոնալ բարելավման նկատառումներից։
Ինչպե՞ս ենք Մենք հավաքում տեղեկատվություն Ձեր մասին
Մենք կատարում ենք Ձեր մասին տեղեկատվության հարցում (օրինակ՝ գրանցման և կոնտակտային ձևաթղթերի միջոցով) կամ այդ նպատակով կիրառում ենք տվյալների հավաքման և դրանց հետևելու ավտոմատացված տեխնոլոգիաներ (օրինակ՝ Google Analytics, Squarespace Analytics)։
Ինչպե՞ս ենք Մենք օգտագործում տեղեկատվությունը Ձեր մասին
Մենք օգտագործում ենք Մեր կողմից հավաքված տվյալները՝ հետևելու Մեր ֆինանսավորման գործընթացներին, ուղարկելու հանգանակությունների վերաբերյալ ծանուցագրեր և շնորհակալական նամակներ, ավելացնելու Ձեզ Մեր հասցեատերերի ցուցակում և Ձեր տվյալները ներառելու մեր հանրային իրազեկման նյութերում։
Նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեր կողմից Ձեր մասին անձնական տեղեկատվության օգտագործմանը, ներառյալ Ձեր հանգանակության չափի մասին տեղեկատվություն զետեղելը մեր նյութերում՝ բացառությամբ անանուն մնալու Ձեր նախընտրության դեպքում։
Մենք նաև օգտագործում ենք այս տեղեկատվությունը ընդհանուր բնույթի գործառնական նպատակների համար, ինչպիսիք են մեր կայքի բովանդակությունը կամ Ձեր կողմից որոնվող որևէ տեղեկատվություն Ձեզ մատուցելը, ծանուցումներ ուղարկելու միջոցով Ձեզ հետ կապ հաստատելը, մեր սերվերում խնդիրների պարզաբանումը, մեր կայքի վարումը, ընդհանուր տենդենցների վերլուծությունը և այցելուների թվի շարժին հետևելը։
Մեր ինտերնետային կայք կատարած այցելությունների վերաբերյալ մեր հավաքած տեղեկատվությունը օգնում է մեզ բարելավել կայքը և այն ավելի լավ ծառայեցնելու հանրությանը, ինչպես նաև պատկերացում կազմել մեր լսարանի ծավալի և կատարած այցելությունների պատկերի մասին։
Մենք կարող ենք նաև օգտվել այս ինֆորմացիայից՝ երրորդ կողմ հանդիսացող գործընկերների որոշ հայտարարություններ ցուցադրելու կամ նրանց թիրախային լսարանին հասցնելու համար։ Եթե Դուք առնչվում եք այդ հայտարարություններին, երրորդ կողմը կարող է Ձեզ դիտարկել որպես իր չափանիշներին համապատասխանող լսարան։
Ո՞ւմ համար ենք բացահայում Ձեր տվյալները
Մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած կամ Ձեր տրամադրած անձնական տվյալները աշխատակազմի անդամների, կապալառուների և «Կրթություն բոլորի համար»-ին ծառայություն մատուցողների համար։
Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները որոշ համախոհ կառույցների, ինչպիսին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընկերներ կազմակերպությունն է, ինչպես նաև նրանց աշխատակազմերին, կապալառուներին և ծառայություն մատուցողներին։
Կարող է նաև ծագել այդ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտություն՝ ի պատասխան որևէ դատական որոշման, օրենքի կամ իրավական գործընթացի հայցի, կամ այն դեպքում, երբ անհրաժեշտ է կամ տեղին բացահայտել Ձեր տվյալները՝ ելնելով Հիմնադրամի, մեր դոնորների և այցելուների իրավունքների, սեփականության և կամ անվտանգության պաշտպանության նկատառումներից։
Մենք կարող ենք առանց սահմանափակումների հրապարակել նաև մեր այցելուների և դոնորների մասին համահավաք տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը չի բացահայտում որևէ անհատի կամ սուբյեկտի ինքնությունը։
Մեր կողմից չի հրապարակվի Ձեր որևէ անձնական տեղեկատվություն երրորդ կողմերի համար այլ կերպ, քան վերը նշված կարգով։
Տվյալների անվտանգություն
Մենք համարում ենք ձեր տեղեկատվության գաղտնիությունն ու անվտանգությունը չափազանց կարևոր։ Մենք ձեր անձնական տվյալները գաղտնի կպահենք և դրանք չենք տրամադրի երրորդ կողմերին, բացառությամբ այն դեպքերի, եթե այլ բան նախատեսված է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ, կամ եթե մենք բարեխղճորեն հավատում ենք, որ նման բացահայտումը անհրաժեշտ է հատուկ դեպքերում։
Մենք ողջամիտ միջոցներ ենք ձեռնարկում՝ պաշտպանելու Ձեզ նույնականացնող տեղեկատվությունը երրորդ կողմերի բացահայտումից կամ դրանց հասանելիությունից։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք երաշխավորում ճանաչելի տեղեկատվության անվտանգությունը, և կա որոշակի ռիսկ, որ չարտոնված երրորդ կողմը կարող է միջոց գտնել մեր անվտանգության համակարգերը շրջանցելու համար։
Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ
Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը։ Մեր կայքի օգտատերերի անձնական տեղեկատվության նկատմամբ մեր մոտեցումներում շոշափելի փոփոխությունների դեպքում գաղտնիության նոր քաղաքականությունը կհրապարակվի սույն էջում։
Գաղտնիության քաղաքականության վերջին լրամշակման ամսաթիվը նշված է սույն էջի վերնամասում։ Խնդրում ենք պարբերաբար հետևել այս էջին՝ դրանում կատարվող փոփոխություններին իրազեկ լինելու համար։
Փոփոխությունները գործում են հրապարակման պահից և պարտադիր են հրապարակման պահից Կայքի Օգտատերերի համար։ Յուրաքանչյուր անգամ կայքից օգտվելիս Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը քաղաքականության մեջ կատարված փոփոխություններին։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին