ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ | ARMENIAN RESETTLEMENT COALITION LAUNCHES TO BENEFIT DISPLACED FAMILIES

 
arc.png

Առաջին ընտանիքներն ընտրվել են, տները` ձեռք բերվել։

Հայաստանի եւ սփյուռքի առաջատար չորս կազմակերպություն միախմբվել են ձեւավորելու «Հայկական վերաբնակեցման միությունը»՝ արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացող հազարավոր հայ ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով։ «Focus on Children Now» բարեգործական ծրագիրը, Սահման Հասարակական կազմակերպությունը, «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ Փարոս Հիմնադրամը ստորագրել են պայմանագիր «Հայկական վերաբնակեցման միության» (ՀՎՄ) ստեղծման համար։ ՀՎՄ-ի կազմակերպություններից յուրաքանչյուրը պարտավորվել է այս ընտանիքների վերաբնակեցման ամբողջականության համար իր վրա ստանձնել կարեւոր կետեր։ 

Փարոս Հիմնադրամը ֆինանսապես պատասխանատու է տների ձեռք բերման, դրանց վերանորոգման, ինչպես նաեւ վերաբնակեցման կարիք ունեցող ընտանիքներին հայտնաբերելու եւ նրանց հետ աշխատելու համար։ Սահման ՀԿ-ն կֆինանսավորի, կմշակի եւ կիրականացնի տնտեսական աջակցության նախաձեռնություններ,որպեսզի յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունենա վաստակել ընտանիքի խնամքի համար բավարար միջոցներ։ «Focus on Children Now» ծրագիրը ամբողջովին կկահավորի տները՝ ներառյալ հիմնական սարքավորումները, եւ յուրաքանչյուր երեխային կապահովի երեք ամսվա բավարար քանակությամբ սնունդով։ Ավելին, «Focus on Children Now» ծրագիրը  կհոգա նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների վաղ կրթության կարիքները։ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը դպրոցահասակ յուրաքանչյուր երեխային կտրամադրի ինտերնետ կապ եւ թվային սարք։ Ի հավելումն, «Դասավանդի’ր, Հայաստան»-ի Արտակարգ կրթության ծրագրի թիմն ուղղակիորեն կաշխատի դպրոցների ղեկավարության հետ, որպեսզի երեխաներին տրամադրվի հավելյալ կրթական եւ հոգեբանական աջակցություն համայնքներում լիովին  ինտեգրվելու համար։  Միության  գործընկեր անդամները հաստատելու են յուրաքանչյուր ընտանիքին տրամադրվելիք աջակության փաթեթի յուրաքանչյուր կետ։ 

Անդրադառնալով վերաբնակեցման առաջնային խնդիրներին ամբողջական եւ համապարփակ մոտեցմամբ՝ ՀՎՄ-ի շահառու ընտանիքները իրենց նոր համայքներում հաջողությամբ ինտեգրվելու մեծ հնարավորություն կունենան։ Մեկ ընտանիքի վերաբնակեցման բյուջեն կազմում է 37,500 ԱՄՆ դոլար, եւ ՀՎՄ գործընկերներն ընդհանուր առմամբ նախատել են 300,000 ԱՄՆ դոլար առաջին ութ ընտանիքների վերաբնակեցման համար։ 

Առ այսօր, ավելի քան 75 շահառու ընտանիք դիտարկվել է , եւ երեքն ընտրվել են որպես ծրագրի շահառուներ։ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ընտրվել է որպես վերաբնակեցման առաջին համայն, երեք տուն ձեռք է բերվել եւ այժմ վերանորոգվում է։ Ընտրված ընտանիքների հետ կատարվում են քննարկումներ գյուղատնտեսական հնարավորությունների վերաբերյալ։ Ներքին Կարմիրաղբյուր համայնքապետն ու դպրոցի տնօրենը ներգրավված են եւ պատրաստվում են մարդկանց նոր հոսք ընդունել իրենց համայնք։ ՀՎՄ-ը նախատեսում է առաջին ընտանիքին համայնք տեղափոխել գարնան սկզբին։


«Հայկական վերաբնակեցման միությանը» Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցմանն ուղղված ջանքերին դրամային աջակցություն ցուցաբերելու, կամ հավելյալ տեղեկություններ ստանալու համար, կարող եք կապ հաստատել միության ցանկացած գործընկեր կազմակերպության հետ, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել armenianresettlementcoalition@gmail.com հասցեին։

line02.jpg
line02.jpg
arc.png

First families and homes identified and purchased.

Four leading Armenia and diaspora-based community organizations have banded together to form the Armenian Resettlement Coalition to immediately address the thousands of Armenian families displaced from the Artsakh war that wish to permanently remain in Armenia.  Focus on Children Now (FCN), Sahman NGO, Teach For Armenia and The Paros Foundation have entered into a coalition agreement to form the Armenian Resettlement Coalition (ARC).  Each of ARC’s members have agreed to take on an important aspect of this complete restart for these families in Armenia. 

The Paros Foundation is financially responsible for purchasing homes, home renovations and its staff to identify and screen families for resettlement. Sahman NGO, will finance, design and implement a significant economic support effort to enable each family to successfully generate enough income to care for their family.  Focus on Children Now (FCN) will completely furnish the family home including major appliances and will supplement each of the family’s children with a three-month nutrition.  In addition, FCN will underwrite the tuition of any kindergarten-aged children to attend school and secure the benefit of early education.  Teach For Armenia will provide each school-aged child a computer tablet and internet connection.  In addition, Teach For Armenia’s Emergency Education Program will work directly with school leadership to provide additional educational and psychological support for these children as part of their community transition and integration.  Coalition partners will offer final approvals for each aspect of the complete package for each family.

By addressing the critical issue of resettlement in this complete and comprehensive manner, ARC’s beneficiary families will have the greatest chance for success in their new communities.  The budget for one family resettlement is $37,500 and ARC partners have committed a total of $300,000 to resettle the first eight families. 

To date, more than 75 families have been initially screened and three have been selected as project beneficiaries.  The Tavush Region village of Nerkin Karmir Aghbyur has been selected as the first relocation community and five homes have been purchased and reconstruction is underway.  Discussions are taking place with approved family members regarding economic opportunity including agribusinesses.  School and village leaders in Nerkin Karmir Aghbyur are engaged and preparing to welcome this new influx of people into their community.  ARC hopes to move the first family into their home by early spring. 

To donate to ARC and its effort to resettle displaced Armenian families from Artsakh, visit: http://Focusonchildrennow.org/ARC 

For more information, please contact any of the coalition partners or email to armenianreseletellmentcoalition@gmail.com 

Focus on Children Now (FCN): http://www.focusonchildrennow.org
Sahman NGO: http://www.sahman.am
Teach For Armenia (TFA): https://www.teachforarmenia.org
The Paros Foundation (PAROS): https://parosfoundation.org

 
Mik Kubelyan2