ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՑԱՆՑ

 

 

«Դասավանդի'ր, Հայաստան»-ի կարծիքով, կրթական էկոհամակարգում աջակցության լայն ցանց ստեղծելը հույժ կարևոր է: Մեծապես շնորհակալ ենք մեր հոգաբարձուների խորհրդին, որն օգնեց աշխարհի մասշտաբով ստեղծել այնպիսի առաջնորդների և աջակիցների շարժում, որը հավատարիմ է Հայաստանում և Արցախում կրթական հավասարությանը: Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում տեղակայված «Friends of Teach For Armenia»-ի տնօրենների խորհրդին` աջակցության համար:

background.jpeg

ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՆԱԽԱԳԱՀ

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համահիմնադիր, Epygi Technologies-ի նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) փոխնախագահ, INET Technologies-ի համահիմնադիր։

ՈՒԵՆԴԻ ԿՈՊ

Հանդիսանում է Teach For America-ի հիմնադիրը և գործադիր տնօրենը (1989-2013 թթ.) Ներկայումս Teach For All համաշխարհային ցանցի համահիմնադիրն է, խորհրդի անդամն ու գործադիր տնօրենը: Ճանաչվել է Time Magazine-ի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:

ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդական, Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս և ամբիոնի վարիչ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս:

 
 

ԱԼԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ կրթական հիմնադրամի անդամ և նվիրատու, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևմտյան շրջանի կրթական հանձնաժողովի նախագահ, Glendale Healthy Kids-ի խորհրդի անդամ, Glendale Community Foundation-ի խորհրդի անդամ:

ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴ

UWC Դիլիջան քոլեջի Կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA հիմնադրամի (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) համահիմնադիր, RVVZ և Scholae Mundi Armenia հիմնադրամների համահիմնադիր: