ԻՆՉՈ՞Ւ ՖՈՐՈՒՄ405:

2020թ. Արցախյան պատերազմն ու համաճարակը իրենց մեծ ազդեցությունն են ունեցել մեր երկրի առաջնահերթությունների վրա, այդ թվում նաև՝ կրթության։ Այն նաև կոչ է բոլորիս՝ վերարժևորելու ու նախագծելու կրթության ոլորտում այնպիսի քայլեր, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մեր կրթական համակարգը կդարձնեն առավել ամուր և ճկուն։ Խնդիրն առավել է սրվում՝ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դրսևորումների համատեքստում։ Այլ խոսքով՝ ժամանակն է վերաիմաստավորել կրթության ապագան Հայաստանում և Արցախում՝ հատկապես ։ «Դասավանդի՛ր, Հայաստանի» կրթական հավասարության շարժումը ամրագրված է մեր 2050 թվականի խոստման մեջ: Մենք հավատում ենք, որ մինչ մեր աշակերտները դառնան 25 տարեկան, նրանց համայնքն ու երկիրը վերափոխված կլինեն իրենց իսկ ջանքերով: Նրանք են փոփոխությունների և նորարարությունների հեղինակները։

 

 

ԻՆՉ Է ՖՈՐՈՒՄ405-ը:

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը` կերտելով մեր ինքնությունը։ 2050 թվականի մեր խոստումը ցույց է տալիս, թե որքան առաջ պետք է գնանք: Միացե՛ք «Դասավանդի’ր, Հայաստանի» կրթությանը նվիրված ամենամյա FORUM405-ին: Ֆորումը համախմբում է կրթության շահագրգիռ կողմերին՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք հայկական վերածնունդ առաջացնել առաջնորդության և նորարարության միջոցով: 

Կրթության ոլորտի ավելի քան 100 մասնագետներ, քաղաքականություն մշակողներ, կառավարության ներկայացուցիչներ, մանկավարժներ, տնօրեններ, աշակերտներ և նրանց ծնողները կհավաքվեն Երևանում՝ ամենամյա Forum405 համաժողովին: Միասին մենք կուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք կրթության միջոցով ավելի լավ ապագա կերտել Հայաստանի և Արցախի համար:


ՖՈՐՈՒՄ405 ակնարկ

 
forum-405.jpg