ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

 

 

Համակարգային լայնածավալ փոփոխությունների հասնելու համար մենք կարծում ենք, որ Հայաստանում և Արցախում պետք է խթանել առաջնորդությունը բոլոր մակարդակներում՝ դասարանից մինչև բարձրագույն օղակներ: Մեր ծրագրային մոդելի միջոցով նպատակ ունենք ստեղծել արդարամիտ և ողջախոհ առաջնորդների շարժում.

 
2year01.jpg

Մենք հավաքագրում ենք իրենց գործին նվիրված, խանդավառ անձանց, որոնք առաջնորդական ներուժ ունեն եւ ձգտում են երկարաժամկետ փոփոխությունների։ Նրանք դասավանդում և իրենց աշակերտների հետ նորարարական նախագծեր են իրականացնում գործընկեր համայնքներում:

Մեր ծրագրի մասնակիցներն (Ուսուցիչ-առաջնորդներ) իրենց աշակերտների շրջանում զարգացնում են առաջնորդական հմտություններ, որպեսզի նրանք իրենց համայնքներում և երկրում  փոփոխություններ սկսեն:

Մեր Ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի շնորհիվ   աշակերտները դառնում են մեր շարժման դեսպանները, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են համայնքում  հնարամտության, քաղաքացիական պատասխանատվության զարգացմանը, ինչպես նաև  կապ են ստեղծում աշխարհի և  իրենց  համայնքների միջև։

Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի ավարտից հետո   Ուսուցիչ-առաջնորդները  դառնում են մեր շարժման Դեսպաններ՝ առաջնորդության իրենց ընտրած ոլորտում ձեռնամուխ լինելով համակարգային փոփոխությունների

Մեր ուսուցիչ և աշակերտ  դեսպանները միասին ստեղծում են հազարավոր լուսավոր օջախներ ողջ երկրով մեկ ՝  ներկայացնելով հավաքական առաջնորդության ուժը։

Մենք խթանում ենք փոփոխությունների իրականացումը երկրով մեկ՝ ձևավորելով  առաջնորդների շարժում, որի մասնակիցները  կվերասահմանեն  Հայաստանի եւ Արցախի հնարավորությունները։


 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Նախքան «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրին միանալը, բոլոր Ուսուցիչ-առաջնորդներն անցնում են  հինգշաբաթյա առցանց Նախապատրաստական  ծրագիր: Ծրագրի յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են  «Դասավանդի’ր, Հայաստանի»  ուսուցման մոտեցմումները ` միաժամանակ անդրադառնալով  հետևյալ թեմաներին.

ՇԱԲԱԹ 1

Դասավանդի’ր, Հայաստան»-ի Քոչարիի միջոցով մասնակիցները վերլուծում են  կրթական հնարավորությունները և սովորում են կրթական արդարության և արդարակշռության մասին:

ՇԱԲԱԹ 2

«Կյանքի կողմնացույց» վարժության օգնությամբ թեկնածուներն ուսումնասիրում են իրենց ունակություններն ու ձգտումները` որպես առաջնորդ:

ՇԱԲԱԹ 3

Մասնակիցները ուսումնասիրում են Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի մանրամասները:

 

ՇԱԲԱԹ 4

Մասնակիցները ծանոթանում են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի աշակերտական առաջնորդության մոտեցումներին։

ՇԱԲԱԹ 5

Մասնակիցները մանրամասնորեն ծանոթանում են Ուսուցիչների առաջնորդության ակադեմիային։

 
 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

 

 

Ուսուցիչների  առաջնորդության ծրագրի երկու ուղղությունները  պաշտոնապես մեկնարկում են մեր ամառային ինտենսիվ վերապատրաստման ծրագրով՝ «Ուսուցիչների առաջնորդության» ակադեմիայով (ՈՒԱԱ), որը տևում է յոթ  շաբաթ։

 
program03.jpg

ԻՆՏԵՆՍԻՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Երեքշաբաթյա ինտենսիվ վերապատրաստման միջոցով Ուսուցիչ-առաջնորդները իրենց թիմի հետ ծանոթանում են «Դասավանդի'ր, Հայաստան»-ի և կրթական հավասարության հիմնական հասկացություններին: Նրանք նախպատրաստվում են «Աշակերտների առաջնորդության» ճամբարի ընթացքում կիրառելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են երկարաժամկետ նպատակների սահմանումն ու դասերի պլանավորումը, դասարանային մշակույթի համաստեղծումը, դասավանդման մեթոդները և Փոփոխության վրա հիմնված ուսումնառությունն ու գնահատումը։

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐ

Աշխատելով աշակերտների առանձին խմբերի հետ ՝ Ուսուցիչ-առաջնորդները վարում են «Աշակերտների առաջնորդության» 3-շաբաթյա ճամբար՝ կիրառելով «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը»:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Աշակերտների առաջնորդության ճամբարի արդյունքները վերլուծելուց հետո, Ուսուցիչ-առաջնորդները բաժանվում են ըստ  իրենց տարածաշրջանների։  Նպատակը թիմերի ձևավորումն է, տարածաշրջանի և դպրոցների  հետ ծանոթացումը։


Ուսուցիչների Առաջնորդության Ակադեմիան հաջողությամբ ավարտելու և պետականորենճանաչված 30-կրեդիտ վաստակելու դեպքում, մասնակիցները իրավունք կունենան դասավանդելու մերհամայնքներում՝ ըստ կազմակերպության սահմանած առաջնահերթությունների:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

 
 
 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ուսուցիչների առաջնորդության երկամյա  ծրագիրը   նախագծված է Հայաստանի և Արցախի համայնքներում աշխատող Ուսուցիչ-առաջնորդների համար: Այդ պատճառով  մասնագիտական զարգացման  ծրագրի հիմնական մասն  իրականացվում է ինքնուրույն ուսումնառության դասընթացների միջոցով: Ուսումնական ծրագիրը բաժանված է երկու հիմնական ուղղության.


ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Թեմաները ներառում են`

Հայտորոշիչ թեստերի կազմում,

Տվյալների  վերլուծություն | Մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում | Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն | Ուղիղ հրահանգումով դասավանդում | Դասարանական մշակույթ՝ հիմնված  նեյրոգիտության և սոցիալ-հուզական  ուսումնառության  վրա | Ծնողների ներգրավում | Ձևավորող գնահատում; Հետադարձ կապ | Ուսումնառության գնահատում; Հարցադրումներ | Երեխայի իրավունքներ | Նախագծային ուսումնառություն | Հետազոտությունների վրա հիմնված ուսումնառություն | Ուսումնառության համընդհանուր ձևավորում | Աշակերտական պորտֆոլիո և մետաճանաչողություն | Սոցիալ-հուզական ուսումնառություն | Տրավմազգայուն ուսումնառություն | Ամփոփիչ թեստեր և ազդեցության գնահատում | Կրթության իմ փիլիսոփայությունը | Մեծ նպատակներ և թեմատիկ պլանավորում ըստ կրթության փիլիսոփայության

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թեմաները ներառում են`

Դիզայն  մտածողություն և ապրումակցային  հարցազրույցներ | Գաղափարի գեներացում (Ideation) | Փոփոխության տեսություն եւ ՍՄԱՐԹնպատակներ | Գործողությունների պլան | Ազդեցության չափման գործիքներ | Բյուջետավորում | Դրամահավաք | Փիչինգ | Չափում և գնահատում (ֆինանսավորման համար ընտրված անձանց համար)

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Ինքնուրույն ուսումնառության մոդուլներին զուգահեռ՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ը Ուսուցիչ-առաջնորդների համար կազմակերպում է եռամսյակային հավաքներ, ինչպիսիք են տարածաշրջանային աշխատարանները, Մասնագիտական զարգացման օրերը և այլն): Միջոցառումները կազմակերպվում են հաշվի առնելով Ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական և ինքնազարգացման կարիքները՝ օգտագործելով կազմակերպության «Առաջնորդության հայեցակարգը», որը կենտրոնացած է մանկավարժության և առաջնորդության զարգացման վրա:

 
blue001.jpg

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՈՈՒՉԻՆԳ

Մեր ծրագրի յուրհատկությունն այն է, որ բոլոր Ուսուցիչ-առաջնորդներին (անկախ ընտրած առաջնորդության զարգացման ուղուց) աջակցում է մենթորը՝  Առաջնորդության զարգացման ղեկավարը: «Դասավանդի’ր, Հայաստան»-ի երկամյա ծրագրի շրջանակներում նրանք Ուսուցիչ առաջնորդներին տրամադրումեն նպատակային և տարբերակված աջակցություն:

ԿԱՐԴԱՑԵ’Ք ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ։

coral.jpeg

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«Դասավանդի'ր, Հայաստան»-ը նպատակ ունի վերափոխել երկիրը կրթության միջոցով։ Մենք վստահ ենք, որ մեր աշակերտներն ու ուսուցիչներն ունեն այդ փոփոխությունը բերելու բավավար ունակություններ։ Այդ պատճառով մեր ծրագիրը աշակերտներին, Ուսուցիչ-առաջնորդներին և շրջանավարտներին հնարավորություն է տալիս իրականացնել նորարարական նախագծեր: Ասել է թե` մեր նպատակն է զարգացնել առաջնորդություն և խթանել նորարարություն երկրի յուրաքանչյուր անկյունում:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության միջոցով մեր աշակերտները մշակում են նախագծերի առաջարկներ, որոնք կարող են իրականացնել իրենց համայնքներում: «Դասավանդի'ր, Հայաստանը»-ը նրանց շնորհում է միկրոդրամաշնորհներ (մինչև 200 հզր դրամ) ՝այդ նախագծերն իրականացնելու համար։

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Ուսուցիչների առաջնորդության ծրագրի երկրորդ տարում մենք ընտրում ենք նախագծեր, որոնք կազմվել են ուսուցիչ-առաջնորդների կողմից, որոնք նաև հաջողությամբ ղեկավարել են աշակերտների առաջնորդությամբ նորարարական ծրագրերը և նրանց տրամադրում լրացուցիչ միջոցներ (մինչև 500 հզր դր) «Համայնքային նորարարության հիմնադրամի» միջոցով:

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Ուսուցիչ-առաջնորդները, երկամյա ծրագիրն ավարտելուց հետո, դառնում են շրջանավարտներ։ Նրանք կարող են հետագայում հիմնադրել իրենց կազմակերպությունները «ԿԱՅԾ»ի միջոցով, որը«Դասավանդի'ր, Հայաստան»-ի սոցիալական նորարարությունների ինկուբատորն է:


Կարևոր է ընդգծել, որ աշակերտները և համայնքի բնակիչները կարևոր դեր են խաղում վերը նշված նախագծերի համաստեղծման և իրականացման գործում։ Հավաքական առաջնորդությունը մեր ծրագրի հիմնական ուղղություններից է։ Նաև «Դասավանդի'ր, Հայաստանը» աջակցումէՈւսուցիչ-առաջնորդներին, որոնքուղղակիորենֆինանսավորումչենստանումկազմակերպությունից՝ տրամադրելով օժանդակություն քրաուդֆանդինգկազմակերպելու համար։

 
ՀԱՎԵԼՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Այն Ուսուցիչ-առաջնորդները, որոնք միանում են ծրագրին առանց ուսուցչի որակավորման, զուգահեռ կներգրավվեն համագործակցող համալսարաններից մեկի մագիստրոսական ծրագրին՝ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

TEACH FOR ALL

Երկամյա ծրագիրն ավարտելուց հետո  Ուսուցիչ-առաջնորդները դառնում են «Կրթության հավասարության»  դեսպաններ` հայտնի` որպես շրջանավարտներ: Նրանք միանում են  «TEACH FOR ALL» համաշախարհային  ցանցի ավելի քան 50.0000 շրջանավարտների համայնքին։  Այդ համայնքում այսօր   տարբեր  կազմակերպությունների հիմնադիրներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, բարերարներ և այլ զբաղվածություն ունեցող ազդեցիկ առաջնորդներ են, որոնք  ստանձնել են  կրթական անհավասարությունը վերացնելու պարտականությունը՝ ամբողջ աշխարհում։ Մեր շրջանավարտները հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները՝ Teach For All-ի ընձեռած միջազգային կապերի  միջոցով։
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ


ՈՒԶՈՒՄ ԵՍ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻ՞Ն ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ`

ԱՄՐԱԳՐԻ՛Ր ԶԱՆԳ

 

 

ԿԱՄ ԿԱՊՎԻ՛Ր ՄԵԶ ՀԵՏ:

 
green.jpg

ԴԱՍԱՎԱՆԴՈՒ՞Մ ԵՍ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՐՊՈՑՈՒՄ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ցանկանում է հավաքագրել նոր մասնագետների` միևնույն ժամանակ գործընկերություն հաստատելով արդեն իսկ գործող ուսուցիչների հետ, որպեսզի նրանց վերապատրաստի ու աջակցի իրենց աշխատանքում։

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ


Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք ներբեռնել մեր «Ուսուցիչ-առաջնորդի ձեռնարկ»-ը, որը մանրամասնում է մեր քաղաքականությունն ու ընթացակարգերը:

«Ուսուցիչ-առաջնորդի ձեռնարկ»-ի անգլերեն տարբերակի համար սեղմել այստեղ:

yellow.jpg