«ԴԱՍԱՎԱՆԴԻ’Ր ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի
ՔՈՉԱՐԻՆ

 
kochari.jpg
 

Մեր շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է Քոչարի պարին: Հայաստանի յուրաքանչյուր համայնք ունի Քոչարիի սեփական տարբերակը, չնայած դրան, ոչինչ չի խանգարում, որ բոլոր Քոչարիներն ունենան ընդհանրություններ: Յուրաքանչյուր Քոչարի առաջին հերթին ներդաշնակ միասնականության մասին է: Մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված, ինչը խորհրդանշում է մեր մշակութային ժառանգության միասնականությունը։ Այդպիսին է նաև մեր «Քոչարի»-ն, որը միավորող գաղափարների ամբողջություն է։ Այն համապատասխանում է մեր հավաքական շարժման հայեցակարգին։ Ամփոփելով՝ նշենք, որ Հայաստանում և Արցախում ներդրվող մեր ջանքերը արտացոլում են յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը՝ հիմնվելով մեր ընդհանուր տեսլականի վրա։

 
 

 
 
 
 

ԽՆԴԻՐԸ ԻՆՉՊԵՍ ՄԵՆՔ ԱՅՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ

 

Հայաստանի բնակչության ավելի քան կեսն այժմ ապրում է Երեւանում, իսկ երկրի նյութական և հոգևոր ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքի կենտրոնի մի քանի քառակուսի կիլոմետրում: ՀՀ-ում և Արցախում հնարավորությունների բացակայության պատճառով գյուղերի բնակչությունը նոսրանում է: Մենք վստահ ենք, որ նման իրավիճակում կրթության մեջ ներդրումը կարող է սկիզբ դնել մեծ փոփոխությունների։ Իսկ այդ փոփոխությունների հիմքում մեր աշակերտների առաջնորդությունն ու նախաձեռնողականությունն է։

 
 
kochari03.jpg
 

ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա` անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հնարավորություն կունենա գերազանց կրթության շնորհիվ բացահայտել իր ողջ ներուժը:


ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր առաքելությունն է ստեղծել առաջնորդների համազգային շարժում՝ հանուն Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։

 

ԽՈՍՏՈՒՄ 2 0 5 0

 

«Դասավանդի’ր Հայաստան»-ի նպատակը կրթական արդարության միջոցով երկիրը վերափոխելն է։ Մենք ուզում ենք, որ մեր աշակերտներն ունենան պատշաճ գիտելիքներ, հմտություններ ու աշխարհայացք վաղվա առաջնորդները դառնալու համար։

 
kochari04.jpg
 

ԱՀԱ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԾՆՎԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻՆ.

Մինչև դու կդառնաս 25 տարեկան, մեր երկիրը կվերափոխվի հենց ՔՈ շնորհիվ։

Դու կունենաս հմտություններ, որոնց օգնությամբ կլուծես համայնքի խնդիրները՝ օգտագործելով համաշխարհային փորձը։ Քո քաղաքացիական պատասխանատվությունը կխթանի «Կրթական արդարության» շարժումը Հայաստանում և Արցախում։ Քո՝ համայնքի հանդեպ ունեցած հարգանքը, կօգնի բացահայտել քո համայնքի ներուժը։ Այն Հայաստանը և Արցախը, որտեղ դու ապրելու ես որպես չափահաս, հիմնավորապես կտարբերվի այսօրվա Հայաստանից ու Արցախից՝ քո, քո ընկերների, ծնողների, ուսուցիչների եւ մենթորների նախաձեռնությունների շնորհիվ։

Այս ամենին հասնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կիրառում  է «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» մոտեցումը՝ ուսուցիչների վերապատրաստման ընթացքում։

 

ԱՇԱԿԵՐՏԻ ՏԵՍԼԱԿԱՆ

kochari05.jpg

«ԴԱՍԱՎԱՆԴԻ’Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՁԳՏՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԳԵՐԱԶԱՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝

ԱՐԺԵՒՈՐԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ

Մեր նպատակն է տրամադրել այնպիսի կրթություն, որը հիմնված է Հայոց պատմության և մշակույթի առանձնահատկությունների վրա և միտված է համայնքային նորարության զարգացմանը։

ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՆԵՐԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մենք ձգտում ենք լսելի դարձնել մեր աշակերտների ձայնը և նպաստել առաջնորդական այնպիսի հմտությունների ձևավորմանը, որոնք կնպաստեն ՀՀ-ում և Արցախում տեղի ունեցող փոփոխությունների ուղղորդմանը։

ԴՐՍԵՒՈՐԵԼՈՎ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մենք ձգտում ենք մեր աշակերտներին զինել այնպիսի գիտելիքներով, հմտություններով և ձևավորել այնպիսի մտածելակերպ, որն անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

 

 
 

Ներկայումս Հայաստանում բազմաթիվ աշակերտներ զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից` հատկապես գյուղական համայնքներում: «Դասավանդի′ր, Հայաստան»-ի «Աշակերտի առաջնորդության» տեսլականը նպատակաուղղված է այս իրավիճակը շտկելուն։ Ըստ մեր տեսլականի, այսօրվա աշխակերտները արդեն 25 տարեկանում կկարողանան.

 

ԿԱՅԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Նրանք կլինեն սեփական ուժերով կատարելագործման ձգտող առաջնորդներ,  կճանաչեն և կկառավարեն իրենց հույզերը, կզարգացնեն իրենց վերլուծական մտածողությունը իրենց շրջապատող աշխարհում և քայլեր կձեռնարկեն ավելի պայծառ ու լուսավոր ապագա կերտելու համար:

ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ՀԱՄԱՅՆՔԸ

Մեր աշակերտները կլինեն կրթական արդարության ջատագովներն իրենց համայնքներում: Նրանք կդառնան ակտիվ քաղաքացիներ՝ նպաստելով իրենց տարածաշրջանների պատմության և մշակույթի արժևորմանը: Նրանք դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում և Արցախում՝ լայն հնարավորություններ ստեղծելով ապագա սերունդների համար։

ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՐԿԻՐԸ

Մեր աշակերտները հավատարիմ կմնան իրենց հայրենի արմատներին և իրազեկ կլինեն համաշխարհային փոփոխությունների մասին՝ նպաստելով Հայաստանի և Արցախի համակարգային զարգացմանը և համաշխարհային տնտեսության մեջ նրանց դերին։

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հնարավորությունները Հայաստանում բաշխված լինեն համաչափորեն: Որպես կազմակերպություն՝ մենք հավատացած ենք, որ մեր համայնքներում առկա են անսահման հնարավորություններ*, և մեր աշակերտներն ունակ են բացահայտելու այդ ներուժը:

 
 
kochari06.jpg
 

Մեր «Աշակերտի տեսլական»-ը և համակարգային փոփոխությունները կյանքի կոչելու համար մենք պետք է նաև ուշադրություն դարձնենք համայնքների զարգացմանը, որպեսզի կարողանանք ապահովել գերազանց կրթություն ԲՈԼՈՐ աշակերտների համար.

 
 

ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆՍԱՀՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։
ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻՆ՝ ՏԵՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ։

 

Խթանելով տեղացիների հնարամտությունը՝ մեր աշակերտները կարժևորեն համայնքի հնարավորությունները։

Խթանելով
քաղաքացիական պատասխանատվությունը՝ մեր աշակերտները ձեռք կբերեն մի շարք առաջնորդական հմտություններ։

Կապ ստեղծելով համաշխարհային միտումներոի հետ՝ մեր աշակերտները պատրաստ կլինեն կերտել Հայաստանի և Արցախի ապագան

արագ փոփոխվող աշխարհում:

 

*Block, P. (2008). Community: The Structure of Belonging. San Francisco, California: Berrett-Koehler Publishers, Inc.
 
 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Համակարգային լայնածավալ փոխակերման և կրթության միջոցով երկրի ներուժը բացահայտելու համար մենք տեղական մակարդակում նորարարական նախագծեր իրականացնելիս պետք է կիրառենք համաշխարհային ամենաբարձր չափանիշները։

ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Համակարգային փոխակերպման հասնելու համար մենք պետք է խիզախենք մեծ երազանքներ ունենալ. հավատալով մեր հավաքական ներուժին՝ անհրաժեշտ է սահմանել համարձակ նպատակներ և ձգտել հաղթահարելու խոչընդոտները նպատակասլացության և անձնանվեր ջանքերի միջոցով:

ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Մենք դրսևորում ենք հոգատարություն, լսում դիմացինին, ջանում զարգացնել մեր հուզական բանականությունը և հավաքական առաջնորդության միջոցով կերտում ենք ավելի լավ ապագա՝ մեր համայնքների հետ միասին։

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մենք ձգտում ենք շարունակական կատարելագործման և ուսումնառության՝ ներհայեցողության, ինքնանդրադարձի, հետազոտելու և վերլուծելու համալիր շրջափուլերի միջոցով՝ նպատակադրվելով առավելագույնս բացահայտել մեր ներուժը։

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտակցում ենք մեր կարողությունների սահմանները, ընդունում ենք մեր սխալները և դրանցից դասեր քաղում, սովորում ենք մեր շրջապատի լավագույն փորձից՝ հանուն ընդհանուր բարիքի, պատրաստակամ ենք հաղթահարելու խոչընդոտները՝ մշտապես գործելով ազնիվ։

 
 
navy.jpg