ԴԱՐՁԻՐ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆ ՄԻ ՄԱՍԸ

 

 

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵԶԱԿԻ ԵՎ ՆՄԱՆԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է։

 
 
leadership02.jpg
 

ԱՐՑԱԽԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՈՒՆԵՆ ՄԵՐ ԿԱՐԻՔԸ


 «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը մոբիլիզացնում է իր ուժերը՝ արձագանքելու ստեղծված արտակարգ իրավիճակին և օգնելու Արցախից բռնի տեղահանված աշակերտներին ինտեգրվել իրենց նոր համայնքներում և վերականգնվել:

 
 
blue001.jpg

 ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Քոչարին

Մեր շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է Քոչարի պարին: Հայաստանի յուրաքանչյուր համայնք ունի Քոչարիի սեփական տարբերակը, չնայած դրան, ոչինչ չի խանգարում, որ բոլոր Քոչարիներն ունենան ընդհանրություններ: Յուրաքանչյուր Քոչարի առաջին հերթին ներդաշնակ միասնականության մասին է: Մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված, ինչը խորհրդանշում է մեր մշակութային ժառանգության միասնականությունը։ Այդպիսին է նաև մեր «Քոչարի»-ն, որը միավորող գաղափարների ամբողջություն է։ Այն համապատասխանում է մեր հավաքական շարժման հայեցակարգին։ Ամփոփելով՝ նշենք, որ հայրենիքում ներդրվող մեր ջանքերը արտացոլում են յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը՝ հիմնվելով մեր ընդհանուր տեսլականի վրա։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, կարևորելով կրթության հասանելիությունը, ինչպես դպրոցական, այնպես էլ ԲՈՒՀ-ական մակարդակում հայտարարում է կրթաթոշակ


 «ԴԱՍԱՎԱՆԴԻ’Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի
ԿՐԹԱԹՈՇԱԿ

 
 
scholarship.jpg
 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Nation-Builders ծրագիրը հնարավորություն է աշխարհի ցանկացած կետում գտնվող հավատարիմ անձանց համար՝ կրթության միջոցով ներդրումներ կատարելու Հայաստանի զարգացման մեջ:


ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ ԱԶԳԸ

 
 
nation-builders.jpg

 ԾԱՆՈԹԱՑԻՐ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԻՆ

 

Բնապահպանական և սոցիալական
հանձնառության պլան

 

 

Հայաստանի Հանրապետությունը տարբեր մարզերի 225 դպրոցներում ուսումնառող Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին և դեռահասներին հոգեկան առողջության և հոգեսոցիալական ուղղությամբ աջակցություն տրամադրելու նպատակով «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» կողմից ստացել է դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից առաջիկա երկուսուկես տարում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։

2.6 միլիոն դոլար դրամաշնորհային գումարը կուղղվի տեղահանված երեխաների և դեռահասների դպրոցում սոցիալական ինտեգրմանը, ինչպես նաև ծրագրում ներգրավված ուսուցիչների այն կարողունակութունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են տեղահանված երեխաներին, նրանց ընտանիքներին ու ընկերներին հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու համար։

green.jpg
 
 

ԴԻՄԵՔ ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ
ԵՎ ՀՅՈՒՐՆԿԱԼԵՔ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ 2024-Ի
ՈԻՍՈԻՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ

 
 
 
tender01.png