ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆԸ
«Դասավանդի’ր Հանուն Հայաստանի»-ի ուսուցիչների առաջնորդության ծրագիրը եզակի և անզուգական մասնագիտական զարգացման հնարավորություն է։
ՄԵՐ ՔՈՉԱՐԻՆ
Մեր շարժումը, որն ուղղված է կրթական արդարության խթանմանը, նման է Քոչարի պարին: Հայաստանի յուրաքանչյուր համայնքում Քոչարիի ուրույն տարբերակներ կան, սակայան բոլորն ունեն ընդհանրություններ: Այս պարն առաջին հերթին խորհրդանշում է միասնաբար համայնք ստեղծելու կարևորությունը: Մենք շարժվում ենք ձեռք ձեռքի՝ ի նշան հավաքական առաջնորդության և ահամտեղ մշակութային ժառանգության։ «Դասավանդի’ր Հանուն Հայաստանի»-ի «Քոչարի»-ն միասնական գաղափարների ամբողջություն է, որ համապատասխանում է մեր տեսլականին և առաջնորդական հայեցակարգին։ Հայաստանի և Արցախի համար ներդրվող մեր ջանքերը արտացոլում են յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունը՝ միավորվելով մեկ ընդհանուր տեսլականի շուրջ: Կարդա ավելին →
ՏԵՍԼԱԿԱՆ
Մեր բոլոր ջանքերն ուղղված են ստեղծելու այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ ներառյալ (Արցախից) Լեռնային Ղարաբաղից, կկարողանա իրացնել իր ողջ ներուժը՝ անկախ ծագումից կամ իր առջև ծառացած մարտահրավերներից։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման պետական ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք առաջնորդների մի շարժում, որի նպատակն է համոզվել, որ Հայաստանի բոլոր երեխաները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղից (Արցախից), հասանելիություն ունեն որակյալ կրթությանը և համակարգված բարեփոխումներ են իրականացնում կրթության համակարգում։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն Հայաստանի կրթական նախաձեռնության (ՀԿՆ) հիմնարար ուղղություններից մեկն է։
ՀԿՆ-ն համարձակ և փոխակերպող հարթակ է, որն ուղղված է Հայաստանում հանրային կրթության նոր կերպարանավորմանը։ Այն միավորում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի հիմնական «Ուսուցիչների առաջնորդության» ծրագիրը, «Սերունդ» ծրագիրը, «Հանրային քաղաքականության լաբորատորիա»-ն, «Կայծ» Նորարարության Ինկուբատորը և «Կրթական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը՝ միավորելով դրանք համակարգային փոփոխության միասնյա ռազմավարական տեսլականի ներքո։
Ավելի քան տասնամյա ներազդեցությամբ՝ հասնելով 60,000+ սովորողի և մարզային դպրոցների 20%-ին, ՀԿՆ-ն այսօր ծառայում է որպես ազգային էկոհամակարգ՝ կրթական նորարարության և առաջնորդության զարգացման համար։ Նրա առաքելությունն է ապահովել, որ յուրաք… Կարդա ավելին →
ՄԵՐ ՆԵՐԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
10 Մարզ
150+ Դպրոց
38,000+ Աշակերտ
100+ Ուսուցիչ-առաջնորդ
550+ Շրջանավարտ
*Մենք գործել ենք ԼեռնայինՂարաբաղում (Արցախում) 2017-2023 թթ։
